News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Չեմ մտնելու քաղաքական դաշտ, կենտրոնանալու եմ ՀԱՕԿ-ի եւ ՄՕԿ-ի վրա, փորձելու եմ դառնալ ՄՕԿ-ի ղեկավար խորհրդի անդամ՝ մտերիմներին ասել է Գագիկ Ծառուկյանը, նաեւ հասկացնելով, որ քաղաքական դաշտ վերադառնալու համար ոչ թե «մասսաների խնդրանքին», այլ «նախագահ ջան»-ի խոսքին է սպասում: Իսկ նախագահը դեռ ոչինչ «չի ասել»,- տեղեկացնում են մեր աղբյուրները:

Ընդ որում, Ծառուկյանը շեշտել է նաեւ, որ իր եւ նախագահի հարաբերություններն աննախադեպ ջերմ են. «Եթե առաջ արանքում լիքը մարդ կար, հիմա շփվում ենք ուղղակի, ու ոչ մեկը չի խանգարում»:

Ի դեպ, որքան էլ ԲՀԿ-ն թե քաղաքական, թե ֆինանսական առումով «կարոտում» է Գագիկ Կոլյայիչին, Հովիկ Արգամիչի եւ Կոլյայիչի հարաբերությունները միանշանակ չեն: Դեռ խորհրդի հայտնի նիստից հետո խնամիներն ընդհարվել էին, եւ Ծառուկյանն ուլտիմատումի նման մի բան էր ներկայացրել Հովիկ Աբրահամյանին. կամ ինձ հետ ես ու դիմում ես գրում վարչապետի պաշտոնից, կամ իրենց հետ ես:

Հովիկ Աբրահամյանն ասել էր` չէ: «Ես հո Գագիկ Ջհանգիրյանը չէի՞, որ վեր կենայի-գնայի Տեր-Պետրոսյանի միտինգին»,- բացատրել էր նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ