News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխող հանրապետական կուսակցության շրջանակներում քննարկում են, թե հնարավոր է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ինչ-որ երկրում դեսպան նշանակեն, հատկապես, որ նման պրակտիկա հայկական իրականության մեջ արդեն կա։

Հիշեցնենք, երբ վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը, նա նշանակվեց ԱՄՆ– ում Հայաստանի դեսպան։ Այն ժամանակ կարծիք կար, որ դա արվեց նաեւ այն պատճառով, որպեսզի Տիգրան Սարգսյանը Հայաստանում չլինի եւ իր ներկայությամբ չխանգարի Հովիկ Աբրահամյանին։

Հիմա, որոշ տեղեկությունների համաձայն իշխանական վերնախավում քննարկում է, որ Հովիկ Աբրահամյանին նույն պատճառներով Կարեն Կարապետյանին չխանգարելու համար, որեւէ հարմար երկիր դեսպան ուղարկեն։

«Տիգրան Սարգսյանի ունակություններն ու հնարավորությունները այն ժամանակ մեզ շատ անհրաժեշտ էին ԱՄՆ-ում։ Իսկ Հովիկ Աբրահամյանն առայժմ հանգստանում է, եւ նրա հետագա աշխատանքի վերաբերյալ դեռ որեւէ քննարկում չի եղել»,– շրջանառվող տեղեկություններն այսպես մեկնաբանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Զգացողություն է, երբ զավակը լսում է հոր ձայնը». Արցախցիները Նոր Հաճնում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ...
Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Չարենցավանից մեկնարկել է և ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր…
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան
Կո՛չ ենք անում ձեզ, հարգելի՜ հայրենակիցներ, անկախ ձեր համոզմունքներից, քաղաքական նախասիրություններից, սոցիալական կարգավիճակից, միանալ…
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Մենք ուզում ենք հետ գնանք տուն՝ Արցախ. Հիմա այս շարժումը, որ սկսել է Բագրատ...
Ամենաշատ