News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության  արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ողջունելով հյուրին` բնապահպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանի հետ ունեցած իր արդյունավետ աշխատանքի նախորդ փորձն լուրջ նախադրյալ է նաեւ բնապահպանական ոլորտում համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակի վրա դնելու համար` ի շահ երկու բարեկամական պետությունների:

Դեսպան Սաջադին շնորհավորել է Արծվիկ Մինասյանին ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ, ծանոթ լինելով գործադիրում նրա նախորդ գործունեությանը, համոզմունք հայտնել, որ նոր պաշտոնում եւս նույն արդյունավետությամբ կաշխատի: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանն հայտարարել է, որ երկու երկրների հարաբերություններում զգալի տեղ պետք է հատկացնել բնապահպանական հարցերի շուրջ համագործակցության ընդլայնմանը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար` ՀՀ բնապահպանության նախարարը հավաստիացրել է, որ հետագա համագործակցությունը  բնապահպանության կոնկրետ ուղղություններով կտա շոշափելի արդյունքներ:

Կողմերը քննարկել են էկոտուրիզմին, երկրների տնտեսություններում էկոլոգիապես մաքուր, նվազագույն արտանետումներով տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտության, երիտասարդ մասնագետների միջեւ փորձի փոխանակման, ինչպես նաեւ միջազգային հարթակներում ակտիվ համագործակցության եւ միասնական շահերի առաջ մղմանն առնչվող հարցեր:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին անդրադարձել է  բնապահպանության ոլորտում երկու երկրների մասնագետների կողմից իրականացվող մոնիթորինգի չափորոշիչների համադրման, էկոտեղեկատվության փոխանակման, երկու երկրների մասնագետների կողմից իրականացվող դիտարկումների համատեղ իրականացման հարցերին:

Շեշտելով, որ էկոլոգիական պահանջների պահպանությունը տարածաշրջանի բոլոր երկրների պարտավորությունն է` Արծվիկ Մինասյանը պատրաստակամություն է հայտնել նման հանդիպումներ հաճախ կազմակերպել եւ նոր թափ հաղորդել բնապահպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ