News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Առաջիկա հինգ տարիներին Մալայզիայի նոր գերագույն տիրակալ (թագավոր) է դարձել Քելանթան նահանգի սուլթան Մուհամմադ 5-րդը: Այս մասին հայտարարվել է Տիրակալների խորհրդի  (ժառանգական սուլթաններ) 9 անդամների գաղտնի քվեարկության արդյունքներով, որը տեղի է ունեցել Իստանա Նեգարա պալատում՝ թագավորի պաշտոնական նստավայր, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավանդույթի համաձայն՝ այս տարվա դեկտեմբերի 13-ին միապետը գահ կբարձրանա, որը մինչ այդ Մալայզիայի պատմության մեջ առաջին անգամ երկու ժամկետ զբաղեցրել է Աբդուլ Հալիմ Մուադզամ Շախը:

Սուլթան Մուհամմադը ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 5-ին, նա դիվանագիտական կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում: Ապագա թագավորին գրավում են սպորտի էքստրեմալ տեսակները, ինչպես նաեւ վազքը եւ սպորտային հրաձգրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ