News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պեկինի իշխանությունները ուժգին սմոգի պատճառով վտանգի բարձր՝ «դեղին» մակարդակ են հայտարարել:

Առողջության համար վտանգավոր մանրագույն ՊՄ-2,5 կարծր մասնիկների խտությունը Չինաստանի մայրաքաղաքի օդում կազմել է մեկ խորանարդ մետրում մոտ 200 միկրոգրամ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության նորմաների համաձայն՝ այդ մասնիկների օրական անվտանգ չափաքանակը չպետք է գերազանցի խորանարդ մետրում 25 միկրոգրամը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Իշխանությունները երեխաներին, տարեցներին եւ շնչուղիների հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ են տվել խուսափել երկար ժամանակ փողոցում մնալուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ