Ավստրալիայի ոստիկանությունը 1.2 տոննա էքստազիի հաբ է առգրավել՝ շուրջ 110 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Այս մասին հաղորդում է ABC News-ը:
Երկու լեհ է ձերբակալվել՝ 28 եւ 19 տարեկան: Սահմանային ծառայության ներկայացուցիչ Թիմ Ֆիցջերալդի խոսքով՝ թմրանյութը Չեխիայից է բերվել: Ոստիկանությունում նշել են, որ այս խմբաքանակի առգրավման հետ կապված կարող են նաեւ այլ ձերբակալություններ լինել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ սա 2016 թվականին Ավստրալիայում առգրավված հաբերի խոշորագույն խմբաքանակն է եւ չորրորդը՝ երկրի ամբողջ պատմության մեջ: