News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի էլեկտրոնային հաղորդագրություններ է հրապարակել, որոնց համաձայն՝ շտաբի աշխատակիցները պատրաստվում էին լուրեր տարածել Դոնալդ Թրամփի ընկերություններում կանանց համար անպարկեշտ աշխատատեղերի մասին:

Նամակագրության համաձայն՝ շտաբը պետք է տեղեկություններ բացահայտեր այն մասին, որ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի ընկերություններում, իբր, ֆիզիկապես գրավիչ կանանց են աշխատանքի ընդունում:

Հավակնորդները պետք է պատրաստ լինեին հրապարակային նվաստացման՝ գիրանալու դեպքում, ինչպես նաեւ ղեկավարության պահանջով մյուս կանանց արտաքինը գնահատելուն:

Ըստ Ինտերֆաքսի՝ այս մասին հաղորդագրությունը թվագրված է 2016 թվականի մայիսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ