News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացն ինքը կարգավորման կարիք ունի: Հենց դրան է ուղղված Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի ունեցած հնարավոր դերակատարման մասին Լավրովի հայտարարությունը:

«Մենք միշտ ասել ենք, որ Թուրքիան չի կարող միջնորդ դառնալ հակամարտության կարգավորման գործում, քանի որ այդ երկիրը կողմնակալ վերաբերմունք ունի, ավելին՝ ակնհայտ ադրբեջանամետ եւ հակահայկական դիրքորոշում ունի»,- հիշեցրել է Դավիթ Բաբայանը:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի գնահատմամբ՝ Սերգեյ Լավրովի հայտարարությունը շատ կարեւոր է, այն նշագծում է Թուրքիայի մասնակցության հնարավորությունները: Այսինքն՝ Թուրքիային հասկացնել են տվել, որ նա չի կարող միջնորդ լինել, սակայն եթե իրոք շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հարցում, թող գործով, այլ ոչ թե բառերով քայլեր կատարի եւ բացի սահմանը:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ սահմանի բացմանը հաջորդող քայլը պետք է լինի բանակցությունների լիամասշտաբ վերականգնման ե ԼՂՀ-ին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցը:

«Եթե Թուրքիան ինքը բացի Հայաստանի հետ սահմանը եւ ազդի Ադրբեջանի վրա ԼՂՀ սահմանների բացման հարցում, ապա դա հիանալի օրինակ կլինի»,- ասել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ, սակայն, 100 տոկոս վստահությամբ կարելի է ակնկալել, որ դա տեղի չի ունենա: Մասնավորապես դա է վկայում Թուրքիայի վերջին հայտարարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ