News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անկարան դրական է գնահատում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի դրական դեր ունենալու հնարավորության մասին: Այս մասին Trend-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիան առաջին հերթին Հարավային Կովկասի տարածաշրջանին խաղաղություն եւ կայունություն է մաղթում:

Ընդ որում, Թուրքիայի ԱԳՆ-ից չեն հապաղել հայտարարել, որ «տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանումը կնպաստի տարածշրջանում շարունակական խաղաղությանն ու կայունությանը»: Թուրքիայի ԱԳՆ-ից նշել են, թե «Հայաստանը ապակառուցողական դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության մեջ, ինչը ռիսկեր է ստեղծում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար»:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանին այդ հարցում եւ կողմ է այդ խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության շրջանակներում լուծելուն:

«Թուրքիան, անկասկած, կպաշտպանի Ադրբեջանի դիրքորոշումը այդ հարցում: Այս կապակցությամբ Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, ուշադիր հետեւում է կարգավորման գործընթացին եւ փորձում է նպաստել բանակցությունների առաջընթացին Ադրբեջանի հետ սերտ հարաբերությունների միջոցով»,- հայտնել են ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիայի դրական դերը կարող է լինել Հայաստանի հետ սահմանի բացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ