News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե Հայաստանին մոտ ժամանակներս տնտեսական աղետ՝ դեֆոլտ է սպառնում, առաջին հերթին քաղաքական էր իր բովանդակությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ հենց այդ բովանդակությամբ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց ներկայացրել իր խոսքը եւ հասարակությանը, եւ իշխանությանը:

«Խոսել այդ հայտարարության տնտեսական հիմքերի մասին այս պահին, իհարկե, չափազանցություն կլինի, որովհետեւ չնայած նրան, որ գաղտնիք չէ, թե ինչ արատավոր տնտեսական քաղաքականություն է իրականացվում Հայաստանում, բայց այնուամենայնիվ, տեսնում ենք, որ ՀՀ տնտեսությունը գտնվում է միջազգային կառույցների կոշտը վերահսկողության ներքո: Դեֆոլտը չափազանց լուրջ պայթյուն է, եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները հազիվ թե թույլ տային նման զարգացում, կամ առնվազ թափ չտային ՀՀ իշխանություններին, եթե նման վտանգ լիներ»,-ասաց նա:

Ուբեն Մեհրաբյանը համոզմունք հայտնեց, որ եթե նման հեռանկարի ինչ-որ նախանշաններ լինեին, ՀՀ-ում գործող միջազգային ֆինանսական կազմակերպությունները ահազանգը կնչեցնեին:

«Սա, նախեւաաջ, կապված է նրա հետ, որ Տեր-Պետրոսյանը որպես քաղաքական գործիչ, փորձում է գործող իշխանությանը նման հնչեղ հայտարարություններով նեղը գցել»,-ասաց Մեհրաբյանը՝ հավելելով, որ վերջին ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ն այնպիսի ցածր արդյունքներ է արձանագրել, որ հազիվ թե դա տպավորություն թողնի իշխանության վրա. «Չնայած դեֆոլտը շատ հնչեղ բառ է, բայց չեմ կարծում, որ այդ մտահղացումն արդարացվեց՝ դատելով արձագանքներից: Այդ հայտարարության քաղաքական նշանակությունը, ըզտ էության, չաշխատեց»,-ընդգծեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ