News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեան մտադիր չէ ԿԺԴՀ-ի հետ որեւէ փոխզիջում որոնել, իսկ բարձրաստիճան հյուսիսկորեացի չինովնիկների փախուստի վերջին դեպքերը միայն հաստատում են Կիմ Չեն Ինի վարչակարգի բռնապետությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մարդիկ տառապում են ջրհեղեղներից ու տնտեսական բարդություններից, իսկ ԿԺԴՀ-ն շարունակում է սպառնալ աշխարհին ու կորեական ժողովրդի ապագային՝ կենտրոնացնելով իր գործողությունները միջուկային սպառազինությունների ու հրթիռային մշակումների շուրջ»,- «Ռյոնհափ» գործակալությունը մեջբերում է Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեի տեսաուղերձը։ «Մենք երբեք չենք հանձնվի կամ փոխզիջման չենք գնա ԿԺԴՀ-ի հետ»,- շեշտել է հարավկորեացի նախագահը։ «Հարավային Կորեան կանի հնարավոր ամեն ինչ ԿԺԴՀ-ի կողմից սադրիչ գործողությունների դադարեցման համար, այդ թվում միջազգային համայնքի հետ սերտ փոխգորակցության միջոցով, որպեսզի Կորեական թերակղզին ազատվի միջուկային զենքից ու հնարավոր դառնա խաղաղ միավորումը»- հավելել է Պակ Կին Խեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ