News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հուլիսի 9-ին սեփական տանը Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովի ինքնասպանությունից հետո քրեական գործը կարող է կարճվել: NEWS.am-ի հետ զրույցում նրա հարազատներից տիկին Արմինեն նշեց, որ մեղադրյալի մահից հետո քրեական գործում ոչ մի տեղաշարժ չկաեւ հարազատները մտավախություն ունեն, որ այն կարող է կարճվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հուլիսի 9-ին սեփական տանը Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովը օգոստոսի 27-ին կալանավայրում ինքնասպան է եղել: Նրա ինքնասպանության գործով զբաղվում է անձամբ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 5, 13, 18 տարեկան երեխաներին, հուլիսի 10-ին, հարազատները հայտնաբերել են սպանված:

Նախնական տեղեկություններով, հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:

Նշենք, որ Վաչիանին Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, գյուղի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական ճանապարհը:

Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը՝ ծխից մրոտված:

Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանի Դաշնությունում էր` արտագնա աշխատանքի:

Տպել
Ամենաշատ