News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փորթսմութի համալսարանի բրիտանացի գիտնականները հայտնել են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել մութ էներգիայի գոյության ապացույցներ, հայտնում է Informing-ը։

Սեսանդրի Նադատուրը, նաեւ նրա գործընկեր Ռոբերտ Քրիթթենդենը փորձել են գտնել մութ էներգիայի գոյության ապացույցներ, հետեւելով Մեծ պայթյունի «արձագանքի» ֆոտոնների «ընդարձակմանը»։ Հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են գալակտիկաների կուտակումներին ու ուսումնասիրել դրանց միջեւ հեռավորությունը։ Մշակվել են աստղային կուտակումների հազարավոր պատկերներ։ Պարզվել է, որ մութ էներգիան կորացնում է լույսը, բայց դա այլ կերպ է տեղի ունենում, քան մինչ այդ էր համարվում։

Մութ էներգիայի գոյությունն ապացուցելու համար հետազոտողները «Պլանկ» ուղեծրային հեռադիտակի օգնությամբ հետեւել են Մեծ պայթյունի ժամանակներից մնացած ֆոտոնների ձգողականության ուժին, նաեւ ուսումնասիրել WMAP զոնդով հավաքված տեղեկությունները։ Գիտնականները ենթադրել են, որ «տիեզերական անապատների» ձգողական ուժերն ազդում են ֆոտոնների վրա։ Ու եթե մութ էներգիա գոյություն ունի, ապա Տիեզերքի նման ռեգիոնների ֆոտոնները ավելի սառը կլինեն, քան գալակ տիկական կուտակցումներից եկող լույսի մասնիկները։ Մասնագետների խոսքով, մութ էներգիայի գոյության մասին է վկայում ընդարձակման էֆֆեկտը, որը նկատվում է միկրոալիքների ուսումնասիրության ժամանակ։

Գիտնականները համարում են, որ մութ էներգիան զբաղեցնում է տիեզերական տարածքի մոտ 70 տոկոսը։ Ընդ որում դրա հատկությունները ուսումնասիրելն անհնար է, քանի որ այն անտեսանելի է։ Առայժմ ժամանակակից գիտությանը միայն այն է հայտնի, որ մութ էներգիայի պատճառով տեղի է ունենում Տիեզերքի ընդարձակումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ