News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը մտադիր չէ ազդել ԱՄՆ-ում նախընտրական քարոզչության ընթացքի վրա, քանի որ չգիտի, թե այս կամ այն թեկնածուն ինչ քաղաքականություն կընտրի իր հաղթանակից հետո։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Մոսկվայի հասցեին Վաշինգթոնի մեղադրանքները՝ ԱՄՆ-ում նախընտրական քարոզչությանը միջամտելու փորձերի վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես ուզում եմ հանգստացնել բոլորին, այդ թվում մեր ամերիկացի բարեկամներին ու գործընկերներին՝ մենք մտադիր չենք ազդել ԱՄՆ-ում ընտրապայքարի ընթացքի վրա ու պատճառը շատ պարզ է՝ մենք չգիտենք, թե ինչ կլինի ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո»,- ասել է Պուտինը։

Նա պարզաբանել է, որ չնայած հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ համագործակցության կոչ է անում, իսկ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ է հանդես գալիս, Մոսկվան չգիտի, արդյոք հաղթանակի դեպքում նրանք կիրականացնեն իրենց մտադրությունները։

Նա նաեւ շեշտել է,ո ր Մոսկվան ողջունում է «բոլոր նրանց, ովքեր ուզում են աշխատել մեզ հետ» ու սխալ է համարում «այն մտայնությունը, որ մենք ուզում ենք մշտապես վիճել ինչ -որ մեկի հետ ու այսպիսով սպառնալիք ստեղծել ինքներս մեր ու ամբողջ աշխարհի համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ