News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գերմանիայի մեծությամբ երկրորդ Air Berlin ավիաընկերությունը արգելել է ուղեւորներին օդանավ բարձրանալ Samsung Galaxy Note 7 սմարթֆոններով՝ սարքի ինքնաբռնկման սպառնալիքի պատճառով։ Գերմանիայի դաշնային ոստիկանությունն էլ հայտնել է , որ մտադիր չէ գերմանական օդանավակայաններում ուժեղացնել ուղեբեռի հսկողությունը, ասելով, որ նման զննումների իրականացումը ոստիկանության գործը չէ։

Ֆիննական Finnair ավիափոխադրողը նույնպես արգելել է իր չվերթներով Galaxy Note 7 տեղափոխել։

Air Canada-ն էլ իր հերթին է ուղեւորներին ու անձնակազմի անդամներին արգելել օդանավ բարձրանալ Galaxy Note 7 –ով։ Արգելքն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 15-ից։ Իրավախախտներին սպառնում է թե տուգանք, թե քրեական բնույթի մեղադրանք, հայտնում է կանադական CBC հեռուստաալիքը։ Նույնատեսակ արգելքներ են սահմանել նաեւ իտալական Alitalia եւ ասիական Singapore Airlines ընկերությունները։ Վերջինն իրեն իրավունք է վերապահում չվերթից հեռացնել այն ուղեւորներին, որոնք կանտեսեն այդ արգելքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ