News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում զոհվել է ամերիկյան վազորդ Թայսոն Գեյի 15-ամյա դուստրը: Աղջիկը սպանվել է Քենթուքի նահանգի Լեքսինգթոն քաղաքում ռեստորանի մոտ փոխհրաձգության ընթացքում:

ABC հեռուստաալիքի հաղորդմամբ՝ աղջիկը պարանոցի շրջանում մահացու վիրավորում է ստացել:

Ոստիկանությունը երկու անձի է ձերբակալել, որոնցից մեկը 21-ամյա Դեւոնթ Միդլբրուքսն է: Ոստիկանության տվյալներով՝ նա եղել է դեպքի վայրում եւ կրակ է բացել:

Թայսոն Գեյը մասնակցել է վերջին երեք Օլիմպիական խաղերին: 2012 թվականին նա արծաթե մեդալ է նվաճել, որը մեկ տարի անց հետ են վերցրել՝ դոփինգ-թեստի դրական արդյունքի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ