News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում վախճանվել է Ռուանդայի վերջին թագավորը՝ Կիգելի 5-րդը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ միապետն 80 տարեկան էր:

Կիգելին գահ է բարձրացել 1959 թվականին, ավագ եղբոր մահից հետո: Սակայն արդեն մեկ տարի անց, բելգիական գաղութարար իշխանությունների հետ հակամարտությունից հետո, ստիպված է եղել հեռանալ երկրից:

Դրանից կարճ ժամանակ անց՝ 1961 թվականին, Ռուանդայում միապետությունը վերացել է:

1992 թվականից Կիգելի 5-րդը բնակվում էր Վաշինգտոնում: ԱՄՆ-ում նա սեփական բարեգործական հիմնադրամն է ստեղծել՝ Ռուանդայից փախստականներին օգնելու նպատակով:

Կիգելի 5-րդը բազմիցս հայտարարել է հայրենիք վերադառնալու պատրաստակամության մասին, բայց միայն որպես թագավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ