News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չեռնոգորիայի իշխող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության առաջնորդ եւ երկրի գործող վարչապետ Միլո Ջուկանովիչը հայտարարել է հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պաշտպանել ենք մեր երկիրը եւ մեր ապագան կառավարելու իրավունքը»,- ասել է նա՝ հաստատելով նախկինում հայտարարված ԵՄ եւ ՆԱՏՕ մտնելու Չեռնոգորիայի կողմնորոշումը:

«Պաշտոնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո մեր գործընկերների հետ կսկսենք կառավարական կոալիցիա ձեւավորելու բանակցությունները»,- ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ իրենց ավանդական գործընկերների մանդատների հետ միասին կունենան 42 մանդատից ոչ պակաս:

Դեմոկրատական վերակազմավորումների կենտրոնի տվյալներով՝ քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքում Ջուկանովիչի կուսակցությունը ստացել է ձայների 41.1 տոկոսը եւ պատգամավորական 35 մանդատ, որի կազմում 81 պատգամավոր է: Ընդդիմադիր Դեմոկրատական ճակատը ստացել է 20.6 տոկոս կամ 18 մանդատ, չափավոր ընդդիմադիր «Կլյուչ» կոալիցիան՝ 10.7 տոկոս կամ 10 մանդատ: Ընտրողների մասնակցությունը կազմել է 73.2 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ