News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ավստրալական Սթոունհենջը» բրիտանական կոթողից ավելի քան երկու անգամ հին է: Այսպիսի եզրակացության են հանգել գիտնականները: Մելբուռնից 45 կմ հեռավորության վրա գտնվող այս կառույցը կառուցվել է գրեթե 10 հազար տարի առաջ, փոխանցում է Informing-ը:

Բացահայտումը կատարվել է այն ժամանակ, երբ այնտեղ հայտնաբերվել է հնագույն մարդկանց իջեւանատեղի: Հետազոտությունները ցույց են տվել, որ շրջանաձեւ տեղադրված բազալտե քարերի շրջանում տնտեսական գործունեությունը սկսվել է մոտ 12 հազար տարի առաջ:

Մասնագետների կարծիքով՝ «ավստրալական Սթոունհենջը» թույլ է տալիս որոշել ամառային եւ ձնեռային արեւադարձը: Քարակտորների բարձրությունը մոտ 1 մետր է:

Հավելենք, որ Անգլիայի Ոուիլթշիրում գտնվող հանրահայտ Սթոունհենջի վերջին հետազոտությամբ պարզվել է, որ իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունեն կոթողի ստեղծման հետ կապված բոլոր էկզոտիկ վարկածներ: Մասնագետների կարծիքով՝ հուշարձանը կառուցվել է միմյանց հետ անընդհատ մարտնչող Արեւելքի եւ Արեւմուտքի բրիտանական ցեղախմբերի դաշնությունն ամրապնդելու համար, որոնք որոշել էին պատերազմը դադարեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ