Երեւանում բնակարաններից մեկում հոկտեմբերի 16-ին հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Հարավ-Արեւմտյան թաղամասում: Մահացած տղամարդը եղել է ընկերուհու տանը, նրան մահացած վիճակում հայտնաբերել է հենց ընկերուհին՝ աշխատանքից տուն վերադառնալուց հետո:
NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու տղամարդու մահվան պատճառները: Դեպքի հանգամանքները պարզվում են: