News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վանաձորը անհասկանալի կերպով ունի այն քաղաքապետը, որին վանաձորցիների մեծ մասը, ըստ երեւույթին, ձայն չեն տվել: Այս մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով Վանաձորի քաղաքապետի ընտրությանը եւ դրան նախորդած զարգացումներին:

Նրա խոսքով, Վանաձորի ավագանու անդամների քվեարկության առաջին իսկ րոպեներից արդեն իսկ պարզ էր, թե ինչի է գնում իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը:

«Վանաձորը անհասկանալի կերպով ունի այն քաղաքապետը, որին վանաձորցիների մեծ մասը ըստ երեւույթին ձայն չեն տվել: Երեք ոչ իշխանական ուժերի կողմից ստորագրված համագործակցության հռչակագրով հայտարարեցինք , որ սատարելու ենք միասնական թեկնածուին (Քրիստ մարուքյանին-խմբ), սակայն սեփական ստորագրությունը դրժած ավագանու 4 անդամների «շնորհիվ» Վանաձորում պատկերն այլ է: Այսօր տեղի ունեցած Մամիկոն Ասլանյանի  երդման արարողությանը ՝ ինչպես  որ նախկինում հայտարարել էինք, քննարկումների արդյունքում, ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներ Հրանտ Մարգարյանը, Այծեմնիկ Օհանյանը եւ Դավիթ Հակոբյանը  եւս որոշել եւ չեն մասնակցել: ԲՀԿ-ն մնում է իր խոստումներին եւ պայմանավորվածություններին անդավաճան»,-ընդգծել է Էնֆիաջյանը:

Նշենք, որ Վանաձորի ավագանու ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» խմաբցկությունների անդամները (թվով 18 հոգի) հուշագիր էին ստորագրել, որ քաղաքապետ են ընտրելու «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին, սակայն վերջինս ստացել է 14 կողմ ձայն, փոխարենը ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը (ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ միասին ուներ ավագանու 15 անդամ) ստացել է 19 կողմ ձայն եւ դարձել քաղաքապետ:

Երեք ոչ իշխանական ուժերը որոշել են բոյկոտել ավագանու նիստերը, որպեսզի տեսնեն, թե ովքեր են այդ 4 անձինք, որնք դրժել են իրենց ստորագրությունն ու քվեարկել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ