Գերմանիայում «չարագուշակ ծաղրածուի» կերպարով չարագործը վախեցրել է քաղաքացիներին, նրանց սպառնալով ատրճանակով, հայտնում է T-online-ը։
Լրատվամիջոցների տվյալներով Վեզել քաղաքի կայարանում անհայտ անձը ծաղրածուի հանդերձանքով, դանակով ու ատրճանակով գերմաներեն ու անգելերեն սպառնացել է 17 ու 22 տարեկան երկու երիտասարդների։
Նշում են, որ չարագործը մուգ գույնի հագուստով էր եւ ծաղրածուի սպիտակ դիմակով ՝ կարմիր ներկված շրթերով ու քթով։
Ոստիկանությունը հիմա որոնում է "ծաղրածուին"։ Կերպարանափոխված չարագործների մասնակցությամբ միջադեպեր Գերմանիայում երբեւէ չէին գրանցվել։