News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բեսլանում հայկական ավտոբուսի վթարից տուժածների վիճակը մնում է անփոփոխ։

Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.45-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Բեսլան քաղաքի «Հյուսիս-կովկասյան բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»-ի՝ ՀՀ քաղաքացիներին բուժող բժշկի հետ, որը տեղեկացրել է, որ տուժածների՝ Հարությունյան Ժ. Մ.-ի (1949 թ. ծնված) եւ Պողոսյան Ս. Ս.-ի (1990 թ. ծնված) առողջական վիճակը մնում է անփոփոխ՝ կայուն ծանր:

Ժամը 17.30-ի սահմաններում նշված ԲԿ է տեղափոխվել Բաղդասարյան Հ.-ը, ով մինչ այդ բուժվում էր Վլադիկավկազի կլինիկական հիվանդանոցում: Ծատինյան Ա. Ն.-ը (1984 թ. ծնված)՝ շարունակվում է բուժվել Վլադիկավկազի կլինիկական հիվանդանոցում: Վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին, տեղական ժամանակով՝ 05.30-ին Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով զոհվել են 5 մարդ, վիրավորվել՝ 27 ուղեւոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի…
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան ...
Ամենաշատ