News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպական Միության Խորհուրդը ընդունել է 2016 Ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության զեկույցը: Զեկույցն ընդունվել է որպես ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի՝ հունիսին ներկայացրած փաստաթղթի շարունակություն։

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ զեկույցը նշում է․ «Հայաստանի հետ հարաբերություններում ԵՄ-ի ուշադրությունն ուղղված է նոր շրջանակային համաձայնագրի վերաբերյալ բանակցություններին, որոնք նոր խթան կհանդիսանան երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Ավելին, նոր Գործընկերության Առաջնահերթություններ համաձայնագիրը կփոխարինի հնացած ԵՀՔ գործողությունների ծրագրին՝ երկուստեք համաձայնությամբ: Կարեւոր է, որ Հայաստանը կյանքի կոչի նոր Ընտրական օրենսգիրքը եւ իրականացնի ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի առաջարկությունները մինչեւ 2017 թ․ խորհրդարանական ընտրությունների սկիզբը՝ հաջորդելով անցած տարի անցկացրած սահմանադրական հանրաքվեին։ Որպես հիմնական դոնոր կազմակերպություն՝ ԵՄ-ը կնպաստի առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆինանսական հիմնական մասի ապահովմանը»։

Բացի այդ, ինչ վերաբերում է արեւելյան գործընկերների հետ հարաբերություններին, որոնք չեն ձգտում Ասոցացման համաձայնագրերի մասնակից դառնալ (Հայաստան, Ադրբեջան եւ Բելառուս), փաստաթուղթը հավելում է․ «ԵՄ-ը առաջ կքաշի փոխշահավետ այլընտրանքներ՝ հիմնվելով ԵՄ-ն ընդհանուր արժեքների եւ հիմնարար սկզբունքների վրա՝ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրներում համապարփակ համագործակցության եւ շարունակական բարեփոխումներին նպաստելու նպատակով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ