News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Այս կառավարության ծրագիրը դե յուրե վեց ամսյա ծրագիր է, գործելու է մինչեւ ապրիլյան ընտրություններ, այդ իսկ պատճառով շատ կոնկրետ է գրված քայլերը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 17-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կառավարության ծրագիրը բխում է ՀՀ նախագահի ծրագրային հիմնադրույթներից, Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթներից: Նախնական տարբերակում հստակ կան առաջնահերթություներ, որոնցից մեկն այն է, որ հանրային կյանքի բոլոր ոլորտները համակարգային բարեփոխումների կարիք ունեն: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այս ծրագրում եւս լուրջ տեղ է հատկացվում ներքին ու արտաքին անվտանգությանը» ,-ասել է Շարմազանովը:

Նա ընդգծել է, որ ծրագիրն ունի վեց ամսվա ժամկետ, գործելու է մինչեւ ապրիլյան խորհրդարանական ընտրություններ, ինչի պատճառով անելիքները կոնկրետ են գրված:

«Քանի որ իրավական առումով այս կառավարությունը պետք է գործի մինչեւ ապրիլյան ընտրություններ, շատ կոնկրետ է ամեն ինչ գրված, այն դե-յուրե 6-ամսյա ծրագիր է, հակառակ դեպքում կարող է մեզ մեղադրեք հաջողության հասնելու առումով: Եւ կառավարությունը, եւ իշխող կուսակցությունը անելու են ամեն ինչ, որ ներդրումային առողջ միջավայր ձեւավորվի»:

 ՀՀԿ խոսնակն ասել է, որ այս ծրագրում էլ կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է համարվում:

«Կոռուպցիայի դեմ պայքարը եւս նախանշված է, բնականաբար, կառավաությունը կառաջարկի քաղաքական մեծամասնության հետ միասին իրականացնել օրենսդրական բարփոխումներ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու համար»:

Աժ փոխխոսնակը նշել է, որ խորհրդի նիստին մասնակցել են նաեւ պաշտոնաթող վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտոնաթող նախարար Գագիկ Բեգլարյանը: Ըստ Շարմազանովի` նրանք եղել են բարձր տրամադրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ