Վիետնամի հարավում ուսումնական թռիչքի ժամանակ ուղաթիռ է կործանվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով VnEpxress պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել Բարիա Վունգթաու նահանգում: Ուղղաթիռում երկու օդաչու եւ նրանց հրահանգիչն է եղել:
Երկրի տրանսպորտի փոխնախարարի խոսքով՝ ուղղաթիռը կործանվել է տեղական ժամանակով 08:30-ի սահմաններում, Դին լեռան շրջանում, որը տեղակայված է Հոշիմինից 80 կմ հեռավորությամբ:
Աղետի վայրում որոնողա-փրկարարական գործողություն է իրականացվում: Օդաչուների եւ հրահանգչի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: