News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վարչական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մերժել է Գյումրիի ավագանու 4 թեկնածուների հայցը («Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններից), որոնք վիճարկում էին Գյումրիի քաղաքային ընտրություններից հետո մանդատների բաշխման վերաբերյալ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումը։

Բանն այն է, որ ըստ ԸԸՀ որոշման, ԲՀԿ- եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններից մեկական մանդատ բոնուսային մեխանիզմի կիրառման արդյունքում փոխանցվել է «Բալասանյան» դաշինքին, որւի մանդատների թիվը 15-ից դարձել է 17, ինչը թույլ է տվել «Բալասանյան» դաշինքին մեծամասնություն կազմել ավագանիում:

Հայցվոր կուսակցությունների համար անհասկանալի է, թե ինչու է հենց ԲՀԿ-ից ու ՀՎԿ-ից վերցվել մեկական մանդատ ու տրվել «Բալասանյան» դաշինքին։ Այդ ուժերը համարում են, որ իրենց մանդատները պարզապես գողացել են:

Նշենք, որ եթե չլիներ բոնուսային մեխանիզմը, «Բալասանյան» դաշինքը կունենար 15 մանդատ, ԲՀԿ-ն՝ 9 մանդատ, «Հայկական վերածնունդը»՝ 5 մանդատ եւ ԳԱԼԱ-ն՝ 4 մանդատ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդ»-ն ու ԳԱԼԱ-ն բոյկոտել են Գյումրիի ավագանու նիստը: Նրանք հայտարարել են, որ կշարունակեն բոյկոտը, մինչեւ իրավական ոլորտում խնդրի լուծումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ