News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Պետք է գերակշռող դարձնել գործարքի գնի մեթոդի կիրառումը, կատարելագործել հետբացթողումային հսկողությունը՝ մեծացնելով «կանաչ ուղու» կիրառման պրակտիկան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանում մեկնարկած աշխատաժողովի ժամանակ հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Հայաստանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան:

Հայաստանի մաքսային ծառայության աջակցությամբ եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային համագործակցության հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող «Մերկատոր» ծրագրի վերաբերյալ ՀՄԿ եվրոպական տարածաշրջանային աշխատաժողովը նվիրված է Առեւտրի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համատեքստում «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառմանը: ՊԵԿ նախագահի դիտարկմամբ, աշխատաժողովի թեման արդիական է ինչպես ՀՀ-ի, այնպես էլ տարածաշրջանի մաքսային բոլոր ծառայությունների համար:

«Առեւտրի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կիրառմամբ կապահովվի արտահանման դիվերսիֆիկացում, առեւտրում ՓՄՁ-ների առավել լայն մասնակցություն, հնարավոր կլինի օտարերկրյա ներդրումներ ներգրավել, ավելի արդյունավետ կազմակերպել եկամուտների հավաքագրումն ու կրճատել կոռուպցիան»: Առեւտրի ոլորտում համագործակցության մասին ՀՄԿ համաձայնագրի դրույթների կիրառմամբ ՓՄՁ-ները շահավետ միջազգային առեւտուր իրականացնելու նոր հնարավորություններ կստանան: Այդ առիթով ՊԵԿ-ը նախատեսում է կատարելագործել մաքսային վարչարարությունը՝ միջազգային առեւտուրը խթանելու համար: «Պետք է գերակշռող դարձնել գործարքի գնի մեթոդի կիրառումը, կատարելագործել հետբացթողումային հսկողությունը՝ մեծացնելով «կանաչ ուղու» կիրառման պրակտիկան: Ձգտելու ենք նաեւ մաքսային ինքնահայտարարագրման գործառույթի տեսակարար կշիռը գերակշռող դարձնել արտաքին տնտեսական գործունեության ընթացակարգերում, վերացնել մաքսային հսկողության մեխանիզմներում անտեղի ձգձգումները եւ արագացնել «Մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը սահմանային անցակետերում»,-նշել է Վարդան Հարությունյանը:

ՀՀ մաքսային համակարգը՝ ընթացակարգերի բարեփոխման հաջողված փորձով, մշտապես ՀՄԿ գլխավոր քարտուղարի ուշադրության կենտրոնում է, որն արդեն երրորդ անգամ է այցելում մեր երկիր։ «Հայաստանը հաջողությամբ ավարտել է մաքսային ընթացակարգերի ավտոմատացումը, որին հաջորդելու է «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը: Այն մեծապես կդյուրացնի գործարարի աշխատանքը, քանի որ մաքսատուն ներկայացված մեկ հայտարարագիրը հասանելի կդառնա միաժամանակ բոլոր պետական մարմիններին, եւ ապրանքի բացթողման թույլտվությունը գործարարը կստանա՝ առանց տարբեր գերատեսչությունների հետ շփվելու»,-նկարագրել է ՀՄԿ գլխավոր քարտուղարը: Նրա դիտարկմամբ, թեեւ գործընթացը բարդ եւ ժամանակատար է, սակայն բոլոր նախանշանները վկայում են, որ Հայաստանն այս փուլը եւս հաջողությամբ է ավարտելու. «Սահմանին աշխատող մյուս պետական մարմինների հետ փոխկապակցվածության ապահովումը մեծ ջանքեր է պահանջում: ՀՀ մաքսային ծառայությունն արդեն իսկ համագործակցություն է հաստատել գերատեսչությունների հետ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ