News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում Դեւոն կոմսությունում գտնվող Նյութոն Էբբոթի հենց կենտրոնում պեղումների ժամանակ հնագետները գտել են մանկական կաշվե կոշիկ։ Հետաքրքիր է , որ կոշիկը հողի տակ է մնացել 15-րդ դարից մինչև հիմա,  բայցեւայնպես լավ է պահպանվել, հայտնում է Infroming–ը։

Գիտնականների խոսքով, հազվադեպ է հաջողվում գտնել կաշվից կամ որեւէ այլ բնական նյութից պատրաստված հագուստ կամ կոշիկ՝ այն էլ հոյակապ վիճակում պահպանված։ Ընդ որում մասնագետները հույս ունեն Նյութոն Էբբոթում նաեւ այլ հետաքրքիր գտածոներ հայտնաբերել։

Քաղաքը հիմնվել է Ք․հ 13-րդ դարում, սակայն կան վկայություններ, որ այդ վայրերում մարդիկ ապրել են դեռ 6-7-րդ դարերում։ Հենց այդ պատճառով էլ հնարավոր է հասնել ավելի վաղ հնագիտական շերտերի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ