News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարքագիծը խաթարում է միջազգային նորմերը, հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է BBC–ն։

Օբաման նշել է, որ Ռուսաստանը խոշոր ու կարեւոր երկիր է, որի ռազմական հզորությունը զիջում է միայն ԱՄՆ-ին։ Օբամայի կարծիքով Ռուսաստանը պետք է օգնի համաշխարհային խնդիրների լուծմանը, այլ ոչ թե ստեղծի նման խնդիրներ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն երբեք չի փորձել ոտնձգություն անել Ռուսաստանի շահերի նկատմամբ։

ԱՄՆ նախագահը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իտալիան կողմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանմանը քանի դեռ Մինսկյան պայմանավորվածությունները չեն կատարվել։ «Մենք վճռական ենք տրամադրված դիվանագիտական աշխատանք իրականացնել նորմանդական քառյակի հետ այդ նպատակին հասնելու համար», հավելել է ԱՄՆ նախագահը։

Օբաման նաեւ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շողոքորթելու մեջ։ «Տպավորություն է ստեղծվում, որ նա Պուտինից է փոխառում իր քաղաքականության շատ ասպեկտներ, ինչը աննախադեպ երեւույթ է ԱՄՆ պատմության համար», - ասել է Օբաման։ Նրա խոսքով դա հակասում է ոչ միայն դեմոկրատների դիրքորոշմանը, այլեւ այն դիրքորոշմանը, որին հավատարիմ է եղել հանրապետականների մեծ մասը, որը հիմա Թրամփին է աջակցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ