News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ու Իրաքի վարչապետ Հայդեր ալ- Աբադին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսուլ քաղաքը ԻՊ խմբավորումից ազատագրելու գործողությունը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Տեսակետներ են փոխանակվելՄոսուլը ԻՊ զինյալներից ազատագրելու գործողության վերաբերյալ,  որը Իրաքի կառավարական ուժերն արդեն սկսել են։ Վլադիմիր Պուտինը հաջողություններ է մաղթել իրաքյան բանակին ու նրա դաշնակիցներին՝ իրենց առջեւ դրված խնդիրը կատարելու հարցում։ ՌԴ նախագահն աջակցություն է հայտնել իրաքյան իշխանությունների ջանքերին՝ միջազգային ահաբեկչության օրրանն արմատախիլ անելու, երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ