News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Էջմիածնի քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանի եւ քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի կողմնակիցների միջեւ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպի գործով կա 3 մեղադրյալ:

NEWS.am-ի տեղեկություններով՝ մեղադրյալներից միայն երկուսն են կալանավորված, մյուսն ազատության մեջ են: Նշենք, որ մեկ քրեական գործի շրջանակում քննվում է երեք դրվագ՝ Արթուր Թումանյանի եւ նրա ընկերոջը՝ ավագանու անդամի թեկնածու Ստեփան Աբգարյանի ծեծը, ավագանու անդամի առեւանգումը եւ կրակոցներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 16-ին ուշ երեկոյան միջադեպ էր տեղի ունեցել Էջմիածնի քաղաքապետի երկու թեկնածուների՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եւ նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի համակիր, քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի միջեւ: Տեղի ունեցածը երկու թեկնածուները տարբեր կերպ են ներկայացնում: Ըստ Կարեն Գրիգորյանի համակիրների` Արթուր Թումանյանն ու Ստեփան Աբգարյանը Երեւան- Էջմիածին ավտոճանապարհին կրակել են Գրիգորյանի եղբոր մեքենայի ուղղությամբ, որի մեջ նաեւ քաղաքապետն է եղել: Այնուհետեւ ծեծկռտուք է սկսվել: Թումանյանն ու Աբգարյանը պնդում են, որ իրենց մեքենային հարվածել են, ապա սկսել ծեծել իրենց մի քանի տասնյակ մարդ, այդ թվում Կարեն Գրիգորյանն ու նրա եղբայրը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ