News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը հավակնում է անդամակցել Եվրասիական տնտեսական բանկին: Այս մասին «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում ասել է ԵԶԲ բանկի կառավարման խորհրդի նախագահ Դմիտրի Պանկինը:

 Նրա խոսքով՝ բանկը վերլուծել է Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի 70 երկրների տվյալները: Արդյունքում՝ ԵԶԲ մտնելու պոտենցիալ թեկնածուների ցուցակում ներառվել են Ադրբեջանը, Վիետնամը, Եգիպտոսը, Իսրայելը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իրանը, Մոնղոլիան, Սինգապուրը, Թաիլանդը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան:

«Դա մեր աբստրակտ ցանկությամբ չէ: Չափանիշը առեւտրային եւ ներդրումային կապերի ինտենսիվությունն է, նաեւ ԵԶԲ մեջ մտնող երկրների հետ (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ղազախստան - խմբ.) ինտեգրման գործընթացները, մեր բանկին անդամակցության շուրջ բանակցությունների ընթացիկ կարգավիճակը եւ տնտեսական ցուցանիշները: Այս մոտեցումը համաձայնացվել է խորհրդի հետ, որն աջակցում է մեր ռազմավարությանը: Այդ պատճառով աս երկրների հետ բանակցությունները բանկի մենեջմենթի ուղղակի դիրքորոշումը չէ: Դա նաեւ հիմնադիրների՝ մեր երկրների կառավարությունների դիրքորոշումն է»,- նշել է Դմիտրի Պանկինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Քաղաքում ժպիտները շատանում են․ Վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը
10-րդ հոբելյանական «Կենտրոն» մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի...
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է (ֆոտո)
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում բանկերը դադարում են զուտ բանկային ծառայություններ մատուցող միջնորդ կառույցներ լինել...
Ամենաշատ