News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ ԱՄՆ-ի գործընկերային համագործակցությունը նոր խթան է ստացել: Հոկտեմբերի 20-ին ԱԺ-ում այդ մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, այդ ամենի ապացույցը, երկու պետությունների նախագահների հանդիպումն էր, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը Հայաստան, բազմաթիվ պատվիրակությունների այցելությունները, ինչպես նաեւ համատեղ ծրագրերը:

Նախարարի խոսքով, որակյալ նոր մակարդակի է բարձրացել նաեւ Հայաստանի եւ Եվրամիության համագործակցությունը, ինչի ապացույցը ԵՄ-ի երկրների միջեւ վիզային ռեժիմի պարզեցման հեռանկարներն են, ազատ առեւտրային գոտի ստեղծելը, Հայաստանի ասոցացված անդամակցման ծրագիրը, տարբեր ոլորտներում բազմաթիվ այլ ծրագրերի իրագործումը: Ըստ նրա, Հայաստանի նախագահն այցելել է 19 եվրոպական երկրներ, եվրոպական երկրների ղեկավարներից շատերը համապատասխան այցով եղել են Հայաստանում: «Եղել են նաեւ բազմաթիվ այլ պատվիրակությունների եւ բարձրաստիճան պաշտոնյանների այցելություններ»,-նշեց Նալբանդյանը:

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ ակտիվացել է,  կապեր են հաստատվել այն պետություններ հետ, որոնց հետ մինչեւ այս հարարբերություններ չկար, կատարելագործվել է միջազգային պայմանագրային-իրավական բազան: Բացի այդ, նախարարը նշեց, որ բացվել է Հայաստանի 5 նոր դեսպանություններ` Իսպանիայում, Ուզբեկստանում, Քուվեյթում, Բրազիլիայում եւ Ճապոնիայում: Եվս երկու նոր դեսպանություններ նոյեմբերին եւ դեկտեմբերին կբացվեն Չեխիայում եւ Նիդեռլանդներում: Բացի այդ Հայաստանը 86 միջազգային կազմակերպությունների անդամ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Ամենաշատ