News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում նոտարներին կպատժեն սխալների համար: «Նոտարիատի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը հոկտեմբերի 19-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ձայների 103 կողմ, 3 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Եթե նախկինում հաճախորդի հանդեպ նոտարի պատասխանատվությունը նախատեսվում էր կանխամտածված սխալի համար, ապա այժմ առաջարկվում է այն տարածել նաեւ անզգուշության հետեւանքով կատարված սխալների վրա:

Ապահովագրական նվազագույն գումարը կկազմի 6 մլն դրամ (12,5 հազար դոլարից մի փոքր ավելի), առավելագույնը՝ ցուցաբերված ծառայության կրկնակի ծավալը: Փոխհատուցման համար կստեղծվի ապահովագրական հիմնադրամ:

Դրանից զատ, առանձին դեպքերում նոտարները կարող են վավերացնել արյունակցական եւ ամուսնական կապերը: Երբ այդ տվյալները ամուսնության գրանցման բյուրոները դժվարանան տալ, դա կարող են անել նոտարները, եթե քաղաքացիները անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնեն:

«Ազգանվան մեջ մեկ տառի տարբերության պատճառով քաղաքացիները դատարան են դիմում՝ ապացուցելու համար, որ իսկպես ազգականներ են: Այժմ հնարավոր է դիմել նոտարիուս: Կարեւորը անհրաժեշտ փաստաթղթեր ունենալն է, որոնց հիման վրա արյունակցության փաստն անվիճելի կլինի»,- ավելի վաղ հայտարարել էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ