News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում կկարգավորեն ռադիոակտիվ հանքերի հետազոտության եւ արդյունահանման թույլտվություն տրամադրելու կարգը: «Ընդերքի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հոկտեմբերի 19-ին Հայաստանի խորհրդարանում ներկայացրել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Վարդան Գեւորգյանը:

Օրինագծի համաձայն՝ ռադիոակտիվ նյութերի երկրաբանական հետազոտության իրավունք կտրամադրվի մրցութային կարգով: Դա թույլ կտա հաշվի առնել արդյունահանող ընկերությունների ուժեղ եւ թույլ կողմերը՝ երկրաբանական հետազոտության ոլորտում փորձը, ներդրումային ծրագիրը, աշխատատեղերի ստեղծումը, անվտանգության միջոցառումները, աշխատակիցների որակավորումը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխնախարարը նշեց, որ 2014 թվականից Հայաստանում ռադիոակտիվ հանքավայրերի հետազոտություն չի կատարվել:

Հիշենենք, որ 2009-2014 թվականներին Սյունիքի մարզի ուրանի հանքերում հետազոտություն էր կատարում «Հայ-ռուսական հանքարդյունաբերական ընկերությունը», որը ստեղծել են Հայաստանի կառավարությունն ու ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան: Ընկերությունը հայտնաբերված պաշարների արդյունահանումը տնտեսապես ոչ շահավետ համարեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Ամենաշատ