News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Versace իտալական նորաձեւության տունը ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի համար զգեստ է կարել, որով նա ներկայացել է իր վերջին պետական ընթրիքին։ WWD–ի փոխանցմամբ՝ զգեստը հունական տունիկայի ոճով էր կարված եւ ոսկեգույն էր։ Մոդելը կոչվում է Flotus։ Թե ինչ արժի այն, չի հաղորդվում, փոխանցում է Lenta–ն։

Նորաձեւության տան ղեկավար Դոնատելա Վերսաչեն նշել է, որ իր համար մեծ պատիվ է եղել ԱՄՆ նախագահի կնոջ համար հագուստ կարելը։ «Շնորհակալություն Միշելին այն ամենի համար, ինչ նա արել է Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի համար»,– ասել է նա։

Օբամաները վերջին պետական ընթրիքն անցկացրել են հոկտեմբերի 18-ին Սպիտակ տան մարգագետնում՝ վրանի տակ։ Բարաք եւ Միշել Օբամաները ընթրել են Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիի եւ նրա կնոջ՝ Անյեզե Լանդինիի հետ։ Վերջինս կրում էր Ermanno Scervino իտալական ապրանքանիշի զգեստ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ