News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բրիտանիայում գործազրկության մակարդակը այս ամռանն աննշան աճել է ՝ հասնելով 4․9 տոկոսի։ Այսպիսով գործազուրկ բրիտանացիների քանակը շարունակում է մնալ վերջին 11 տարվա մեջ ամենացածր մակարդակի վրա, այս մասին հոկտեմբերի 19-ին հայտնել է վիճակագրության ազգային բյուրոն, փոխանցում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

Գերատեսչության հաշվետվության մեջ ասվում է, որ նշված ժամանակաշրջանում գործազուրկ բրիտանացիների թիվն աճել է 10 հազարով ու կազմել 1․66 մլն մարդ։ Իսկ աշխատող բրիտանացիների թիվը գերազանցում է 31 մլն-ը։

«Այս թվերը խոսում են այն մասին, որ ամռան ընթացքում զբաղվածությունը շարունակել է աճել ու թափուր աշխատատեղերի քանակը դեռ բարձր է»,- ասվում է բյուրոյի հաղորդագրության մեջ։  Փորձագետները համարում են, որ դա վկայում է բրիտանական տնտեսության կայունության հարցում աճող վստահության մասին։

Միաժամանակ բյուրոն նշում է, որ այս սեպտեմբերին բրիտանացիների միջին աշխատավարձը նվազել է 2․ 3 տոկոսով։ Աշխատանքի նախարար Դեմիան Հայնդսի խոսքով, կառավարությունը դեռ շատ անելիքներ ունի զբաղվածության ապահովման ոլորտում։ Մասնավորապես հիմա հրատապ է երիտասարդներին աշխատանքով ապահովելու խնդիրը։

EY Item խորհրդատվական գործակալությունը օրերս Բրիտանիայի համար կանխատեսել էր աճի թուլացման ժամանակաշրջան, քանի որ սպառողական ծախսերը դանդաղում են, իսկ բիզնեսը զրպում է ներդրումները։

ԵՄ անդամակցության մասին հանրաքվեից հետո երկրի տնտեսության կայունությունը խաբուսիկ էր, համարում են գործակալությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ