News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Արդեն 13-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանն առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա դուստրը` Էլմոն Եղնուկյանը:

«Նա կորցրել է 9 կգ քաշ, ճնշումը բավականին ընկել է, դժվար է տեղաշարժվում է եւ խիստ թուլություն է զգում։ Խոսում է մեծ դժվարությամբ։ Բժիշկները եւ ընտանիքի անդամները թախանձագին խնդրում են Կ․Եղնուկյանին դադարեցնել հացադուլը քանի որ նրա կողմից եկար ժամանակ օգտագործվող դեղերի ընդունման դադարեցնելը մեծ ռիսկայնություն է պարունակում եւ առողջական վիճակի կտրուկ վատթարացումը դրա հետ է կապված։ Հացադուլի շարունակումը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ եւ վտանգում է նրա կյանքը»,-նշել է Եղնուկյանի դուստրը:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-218 հոդվածի (պատանդ վերցնելուն օժանդակելը) եւ  ՀՀ  ՔՕ 38-219 հոդվածի (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն օժանդակելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով) հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ