News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գվատեմալա քաղաքում՝ Օձի արքաների 2 հնագույն բուրգերի տակ, հայտնաբերել են 2 դամբարան, որոնք ինչ–որ կերպ խուսափել են ավազակների ձեռքն ընկնելուց։ Մայրաքաղաքից 482 կմ հեռավորության վրա ընկած դամբարանները կառուցվել էին 650-700 թվականներին, գրում է Daily Mail–ը։
Ամենայն հավանականությամբ, դամբարանը ազդեցիկ մարդու է պատկանել, որի ատամները պատված են եղել նեֆրիտով՝ Մայաների հնագույն թագավորական ընտանիքների ավանդույթի համաձայն։ Դրա օգտին են վկայում լավ պահպանված զարդերը՝ 2 ապարանջան ձեռքերին, եւս 2-ը՝ ոտքերին, ազդրի զարդը եւ շքեղ վզնոցը։

Փորձագետները հույս ունեն, որ դամբարանները կօգնեն բացահայտել որպես օձերի թագավորներ հայտնի՝ Մայաների խորհրդավոր տոհմի գաղտնիքները։ Մասնագետները պարզել են, որ օձերի թագավորների ընտանիքը կառավարում էր Հոլմուլ դամբարանից դեպի հյուսիս ընկած 100 մղոն երկարությամբ տարածքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ