News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Չիբոք քաղաքից «Իսլամական պետության» Արեւմտաաֆրիկական նահանգ» կազմակերպության իսլամականների կողմից առեւանգված ավելի քան 100 նիգերիացի աղջիկները հրաժարվել են տուն վերադառնալ եւ նախընտրել են մնալ գրոհայինների հետ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Չիբոքի զարգացման ասոցիացիայի նախագահ Պոգու Բիտրուսը հայտարարել է, որ ծայրահեղականների ճամբարում ապրելու ժամանակաշրջանում դեռահասներից շատերը արմատական են դարձել: Նրանց մի մասը վախենում է տուն վերադառնալ՝ վախենալով հասարակական պարսավանքից, քանի որ գրոհայիններն իրենց բռնի կնության են վերցրել, եւ շատերն արդեն երեխաներ ունեն: Բիտրուսի խոսքով՝ նրանց ենթադրությունները հեռու չեն ճշմարտությունից. անցած շաբաթ գրոհայինների գերությունից ազատ արձակված 21 աղջիկների կառավարությունը ստիպված է ուղարկել արտասահման սովորելու, որպեսզի խուսափեն քաղաքացիների հարձակումներից:

Չիբոքի բնակիչների նման պահվածքը պայմանավորված է տարածաշրջանի առանձնահատկությամբ: Նիգերիայի հյուսիսում գտնվող քաղաքը քրիստոնեական անկլավ է. Նիգերիայում բնակչության մեծ մասը իսլամ է դավանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ