News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել ԵՄ–ի եւ Կանադայի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրին։ Այս մասին ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը։ Նա փաստաթուղթը «լավ եւ ժամանակակից համաձայնագիր է որակել, փոխանցում է DW–ն։

Համաձայնագիրը Գերմանիայում դիմադրության էր հանդիպել։ 125 հազար մարդու անունից այդ փաստաթղթի դեմ Գերմանիայի Սահմանադրական դատարան է ներկայացվել երկրի պատմության մեջ ամենամեծ կոլեկտիվ հայցը։ Դատարանը հոկտեմբերի 13-ին մերժել էր հայցը։

Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը պլանավորվում էր ստորագրել հոկտեմբերի 27-ին՝ ԵՄ–Կանադա գագաթնաժողովի ժամանակ։ Սակայն ԵՄ–ն հետաձգել էր փաստաթղթի ստորագրումը Բելգիայի դիրքորոշման պատճառով, որը չէր աջակցում դրա վավերացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ