News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մալայզիայի իսլամի զարգացման դեպարտամենտը պահանջել է, որ խանութների սեփականատերերը վերանվանեն հոթ -դոգերը։ Եթե իշխանությունների ռեկոմենդացիաները չկատարվեն՝ խանութից կարող են առգրավել հալալ սննդամթերքի առեւտրի հավաստագիրը,հայտնում է BBC–ն։

Կառավարական մարմնի ղեկավարությունը պարզաբանել է, որ այդ միջոցառումը պայմանավորված է մուսուլման զբոսաշրջիկների գանգատներով։ «Հոթ դոգ» անվանումը կարող է մոլորության մեջ գցել, ասել է դեպարտամենտի ղեկավար Սիրաջուդին Սուխայմին։

«Իսլամում շունը (dog) հարամ կենդանի է, այդ բառը չի կարող առնչություն ունենալ հալալ սննդամթերքի հետ»,- նշել է նա։

Հալալ սննդամթերքի հավաստագրման մալայզիական կանոններում ասված է, որ դրանք չպետք է ունենան ոչ հալալ մթերքների անուններ՝ օրինակ խոզապուխտի, գարեջրի, ռոմի եւ այլն։ Մալայզիայի մուսուլմանները չափավոր իսլամ են դավանում, սակայն վերջերս երկրում նկատվում է պահպանողական տրամադրությունների աճ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ