News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Պենտագոնում մտավախություններ ունեն, որ ԻՊ զինյալները Իրաքի Մոսուլ քաղաքում կարող են տեղի քաղաքացիական բնակչությանն օգտագործել որպես «կենդանի վահան»։ ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ Ջեֆ Դեւիսը հայտնել է, որ իրաքյան բանակի ու միջազգային կոալիցիայի ռազմական գործողությունից մի քանի շաբաթ առաջ ԻՊ-ն թույլ չի տվել, որ բնակիչները հեռանան Մոսուլից։ Քաղաքում հիմա մոտ 1․5 մլն մարդ կա, հայտնում է DW–ն։

Դեւիսի խոսքով, մարդկանց քաղաքում պահում են նրանց կամքին հակառակ, ու ամենայն հավանականությամբ օգտագործում են որպես «կենդանի վահան»։ Նա նաեւ նշել է, որ հիմա էլ ոչ մի տեղեկություն չկա այն մասին, որ բնակիչները հեռանում են Մոսուլից կամ փորձում են փախչել։

Ամերիկացի զինվորականները նաեւ կասկածում են, որ ԻՊ զինյալները քիմիական զենք են գործածում։ ԱՄՆ բանակի ներկայացուցչի խոսքով, զինվորականները Մոսուլի շրջակայքում հավաքում են ԻՊ գործածած լիցքերի բեկորները՝ թունավոր քիմիական տարրերի հետքեր որոնելու նպատակով։ Հոկտեմբերի 5-ին հավաքված բեկորները հաստատել է ծծմբային իպրիտի հետքերի առկայությունը։ Այն ժամանակ ԻՊ-ն այդ լիցքերն օգտագործել էր իրաքյան բանակի դեմ, այլ ոչ թե ամերիկացի զինվորների կամ միջազգային կոալիցիայի ներկայացուցիչների։ Ընդ որում Պենտագոնի ներկայացուցիչները կասկածում են, որ ԻՊ-ն մահացու ազդեցության քիմիական զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություններ ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ