News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բեռլինում ավարտվել է «նորմանդական քառյակի» հանդիպումը, Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդների բանակցությունները տեւել են գրեթե հինգ ժամ, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։

Ակնկալվում է, որ դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդը ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կանցնեն սիրիական ճգնաժամի քննարկմանը։

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայնբերգը ավելի վաղ ճեպազրույցի ընթացքում շեշտել էր, որ չնայած Գերմանիայի կառավարությունը ուկրաինական ու սիրիական կարգավորման թեմաները միշտ իրարից անջատ է դիտարկել, «երկու հարցերում էլ Ռուսաստանը բանակցություններում անհրաժեշտ գործընկեր է»։

Բանակցությունների արդյունքներով ակնկալվում է Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդների մամուլի ասուլիսն ու Ռուսաստանի նախագահի ճեպազրույցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ