News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն օրերս ազատել է տեղակալ Էմիլ Բաբայանին, ու թեեւ նրանք խաղաղ են բաժանվել, սակայն բոլորին պարզ է, որ հենց այնպես ոչ մեկն աշխատանքից ազատման դիմում չի գրում:

Մեր տեղեկություններով՝ Էմիլ Բաբայանի պաշտոնանկության պատճառն այն է, որ նորանշանակ դատախազը նրան համարում է նախորդի՝ Կոստանյանի կադրը: Մեր աղբյուրը վստահեցնում է, որ ոչ թե բացահայտ կոնֆլիկտ է եղել, այլ պարզապես այնպիսի պայմաններ եւ իրավիճակ են ստեղծել, որ Բաբայանն ինքնակամ դիմում գրի:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն` այդ պաշտոնին կարող է նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին` Արտակ Հարությունյանը, որն այժմ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետն է:

Թեպետ ոմանք կարծում են, որ ճիշտ կանեն` կրճատեն այդ հաստիքը: Ժամանակին դատախազությունում մի տեղակալի պաշտոն ավելացրել էին հատուկ Գեորգի Կուտոյանի միքանիժամյա պաշտոնավարման համար, որպեսզի նրան կարողանան ԱԱԾ պետ նշանակել։ Ապա այս հաստիքն զբաղեցրեց Արթուր Դավթյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Աբրահամ Գասպարյանի խոսքով, այդ հայտարարությունից հետո ձեւավորված խումբը կդարձնեն ինստիտուցիոնալ…
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է.  Ընդդիմադիր պատգամավոր
Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին...
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ամենաշատ