News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայում ձախողվել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին պնդել են ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի բանակների ներկայացուցիչները:

ԱՄՆ-ի բանակի ռազմավարական հրամանատարությունից հայտարարել են, որ հրթիռը փորձել են արձակել Կուսոնգ քաղաքից ոչ հեռու գտնվող հարթակից: Իսկ Հարավային Կորեայի բանակից հայտարարել են, որ հրթիռը պայթել է օդում:

ԱՄՆ հետախուզության տեղեկություններով՝ Փհենյանը կրկին փորձել է իրականացնել սեփական արտադրության «Մուսուդան» հրթիռի արձակում: Նախկինում եւս բազմիցս փորձել են այդ հրթիռն արձակել, բայց փորձերն անհաջողությամբ են ավարտվել:

Վերջին յոթ ամիսներին սա բալիստիկ հրթիռ արձակելու ութերորդ փորձն է: Դիտորդները նշում են, որ այս տարի Հյուսիսային Կորեան ակտիվության աննախադեպ մակարդակ է դրսեւորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ