Կրասնոյարսկում առաջին անգամ մարմնավաճառության համար տղամարդու են տուգանել: Նա ծնունդով Ադրբեջանից 39-ամյա Ռամիզն է: Այս մասին գրում է minval.az-ը՝ վկայակոչելով censury.net-ը:
«Կանչով» տղամարդուն դատարանը 1.5 հազար ռուբլու չափով տուգանք է նշանակել: Նրան ձերբակալել էին սեպտեմբերին: Ռամիզին կանչել են համացանցում տեղադրված հայտարարությամբ:
Ադրբեջանցին իր ծառայությունների համար 2 հազար ռուբլի է պահանջել:
Երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունում վստահեցրել են, որ այլ տղամարդ-մարմնավաճառների դեռեւս չեն բռնել: