News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ապրիլյան իրադարձությունների պայմանական «նվաճումները» կարող են Բաքվին դրդել նոր ռազմական արկածախնդրության։
«Մեդիա կենտրոնում» հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը։

Նրա գնահատմամբ՝ հակամարտության գոտում լարվածությունը կարող է մեծանալ։ «Ես կիսում եմ այն կարծիքը, որ կարգավորման հեռանկարների բացակայությունը բարենպաստ հող է ստեղծում լարվածության աճի համար»,– ասել է Կարապետյանը եւ հիշեցրել, որ ապրիլյան իրադարձություններին հաջորդեցին մի քանի հանդիպումներ, այդ թվում՝ բարձր մակարդակով, հաստատվեց բավականին երկար հանգստություն։ Այդ ժամանակ Հայաստանում փոխվեց կառավարությունը, իսկ Ադրբեջանում տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե։ Թվում էր, թե թայմ աութն անհրաժեշտ էր այդ գործընթացների համար։

«Բայց սահմանադրական փոփոխություններով Ադրբեջանի իշխանությունները կարող են անբարենպաստ առաջարկներ ստանալու դեպքում հայտարարել նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Մենք մի տարուց քիչ ժամանակ ունենք խորհրդարանական ընտրությունների համար։ Այդ հանգամանքը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս վկայակոչել ներքաղաքական լարվածությունը եւ հետաձգել լուծումը»,– նշել է Վլադիմիր Կարապետյանը։ Միաժամանակ նա չի բացառել նոյեմբերին բարձր մակարդակով հանդիպման հնարավորությունն ու առաջընթացի մասին պայմանավորվածության ձեռքբերումը։ Սակայն որքանով խորը կլինեն պայմանավորվածությունները, Վլադիմիր Կարապետյանը հրաժարվեց կանխատեսել։

Նրա կարծիքով, եթե գործընթացի դինամիկան  նվազի, պետք է պատրաստ լինել լարվածության աճին եւ Ադրբեջանի կողմից դիվերսիայի հետմղմանը։ Նա չի բացառել նաեւ, որ ապրիլյան ագրեսիայի հարաբերական հաջողությունը կրկնելու գայթակղությունը կարող է Բաքվին դրդել նոր ռազմական արկածախնդրության։

Հանդիպման մեկ այլ մասնակից, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը չի էլ ձգտում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ օգտագործելով այն որպես գործիք այլ խնդիրների լուծման համար։

Այդ կարծիքի հետ համաձայն է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, որի կարծիքով ապրիլյան իրադարձությունները կարող են կրկնվել, ընդ որում, նորից ապրիլին։ «Ադրբեջանին հակամարտության լուծում պետք չէ։ Եթե տեսականորեն պատկերացնենք, որ Ադրբեջանին կարող են առաջարկել եւ՛ տարածքները, եւ՛ Ղարաբաղը, Բաքուն չի համաձայնի, քանի որ նրա համար դա Հայաստանը հյուծելու առիթ է։ Պայքարի արդյունքը ոչ ոքին է լինելու»,– ասել է Պապյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ