News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով Արեւմուտքի հետ Թուրքիայի նոր խնդիրները՝ Ռուսաստանը փորձում է Անկարայի հետ հարաբերությունները լավացնել, սակայն Հայաստանին առնչվող խնդրներն անհնար է շրջանցել: Երեւանում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կատարած՝ Թուրքիայի հնարավոր դերի մասին հայտարարության մեջ այսպիսի ենթատեքստ է նկատել Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը: Նա իր տեսակետը հայտնեց «Մեդիա կենտրոնում» կազմակերպված հանդիպմանը:

Մանվել Սարգսյանի կարծիքով՝ Ռուսաստանը փորձում է իր դիրքորոշումը համադրել Թուրքիայի հետ, ըստ որում՝ նրան պարտադրելով իր տեսանկյունը այլ՝ ավելի «կարեւոր» հարցերում: Սարգսյանի կարծիքով՝ երկար տարիներ գերտերություններն ինչ-որ կերպ աջակցել են Հայաստանի այն դիրքորոշմանը, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է առանց նախապայմանների կարգավորվեն: Այժմ Լավրովը փաստացի ընդունել է Թուրքիայի դիրքորոշումը, կարծում է Սարգսյանը:

Հակառուսական եզրահանգումները շարունակեց  հանդիպման մյուս մասնակիցը՝ «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը հայտնվել է տնտեսական եւ քաղաքական խորը ճգնաժամի շեմին, հետեւաբար ցանկանում է Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնել: «Այսինքն՝ շարունակում է Խորհրդային Ռուսաստանի 20-ական թվականների քաղաքականությունը: Իրար են ձգտում երկու մեկուսացված երկրներ: Դա մարտավարական մերձեցում է: Իսկ ռազմավարական առումով Ռուսաստանի համար Թուրքիան  շատ վտանգավոր է»,- հայտարարեց Պապյանը:

Նրա կարծիքով՝ ինչպես միշտ, Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները մեր հաշվին է կարգավորում: «Մեզ համար սա վտանգավոր միտում է, քանի որ ցուցադրում է Ռուսաստանի վրա Թուրքիայի ազդեցության սաստկացում: Ոչ միայն ինքնին Թուրքիայի, այլեւ թուրքական գործոնի: Մեզ դժվար ժամանակներ են սպասում»,- խոստացավ Պապյանը:

Ընդհանուր առմամբ, համաձայնելով Սարգսյանի եւ Պապյանի մտահոգություններին՝ ՀԱԿ արտաքին հարցերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը հիշեցրեց Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ Ռուսաստանի հետ ձեռք բերած ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող ինչ-որ համաձայնությունների վերաբերյալ: «Կցանկանայի լսել Ռուսաստանի ԱԳ նախարարության հերքումը»,- նշեց Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ ցանկալի կլիներ, որպեսզի ռուսական կողմի հայտարարություններն ավելի կոնկրետ լինեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ